Կարմիր գյուղ (Ասկերանի շրջան)
Բնակավայր | ||
---|---|---|
Կարմիր գյուղ | ||
Երկիր | Արցախ | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 1211 մետր | |
Բնակչություն | 174 մարդ (2005)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կարմիր գյուղ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից 43 կմ դեպի հարավ, իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից` 23 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Տռնավարզ, այն առաջացել է «Տեր Ավեզ» անունից, ով այս բնակավայրի հիմնադիրն է եղել։ Նախկին բնակավայրը գտնվում էր 1,5 կմ հեռավորության վրա`«Կալերահող» տեղամասում։ Լեռնային գյուղ է, տեղադրված է Բովուրխան լեռան հարավային լանջին, բարձրությունը ծովի մակերևույթից 1400 մ է։ Կլիմայական պայմանները համեմատաբար ցամաքային են[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին, գյուղում, ինչպես և Շուշիում, թուրքական մուսավաթական խմբերը համատարած արյունահեղություն են կազմակերպում։ Գյուղը ավերելուց և թալանելուց, կանանց, երեխաների նկատմամբ վայրագություններ կատարելուց հետո, նրանք 80 տղամարդու ծեծելով հասցնում են Շուշի, որտեղ դրանցից 73-ին գազանաբար սպանում են, իսկ 7-ին հրաշքով հաջողվում է կենդանի մնալ։ 1921 թվականին գյուղը վերանվանվել է Կարմիր գյուղ։
Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 160 մարդ, զոհվել է 102-ը, որոնց հիշատակին կառուցվել է հուշարձան[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին այստեղ եղել է 1800 բնակիչ։ 1987 թվականին կար 72 տուն, 198 բնակիչ։
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 184 | 186 | 189 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում նշանավոր են Վալադանց, Մեծ ջուր, Թղկե աղբյուրները։
Նշանավոր են նաև «Սուրբ Աղին» նահատակը, «Բովուրխանա վանքը»։ Վերջինս մեծ հետաքրքրություն ներկայացնող ճարտարապետական համալիր է, բաղկացած է եկեղեցական, բնակելի, օժանդակ շենքերից, պարիսպներից։ Կառուցված է խիտ անտառապատ, գեղատեսիլ լեռան վրա։ Գյուղի եկեղեցին կառուցվել է 1941 թվականին։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1840-ական թվականներին գործել է ծխական դպրոց։ 1894 թվականին այստեղի դպրոցում սովորում էր 65 աշակերտ։ 1987 թվականին դպրոցում կար 62 աշակերտ և 19 ուսուցիչ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գյուղում են ծնվել բժշկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանը, դիվանագետ Վալենտին Իզրայիլյանը, մարքսիստ-փիլիսոփա Արմեն Տեր-Մանվելյանը։ Գյուղից ոչ հեռու, բլրակի գագաթին գտնվում է ուխտատեղի Աղեն նահատակ, անշուք մատուռ է, պատերը անմշակ քարերից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 130
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 131
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 171 — 992 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գյուղ (Ասկերանի շրջան)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 336)։ |
|